ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգում արվարձանային գնացքը դուրս է եկել գծերից, ինչի հետեւանքով վիրավորվել է 14 մարդ, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը։ Միջադեպը տեղի է ունեցել Սանոլայում։ Գնացքը Սիլիկոնային հովտից մեկնում էր Սթոքթոն քաղաք։

Գործակալության տեղեկություններով՝ վիրավորներից 4-ը գլխի լուրջ վնասվածքներ են ստացել։ Դեպքի վայրում աշխատող հրշեջների տվյալներով՝ բոլոր ուղեւորներին տարհանել են։ Գնացքում եղել է 214 ուղեւոր։