Չինաստանի Հեբեյ նահանգում ոստիկանությունը 27 մարդու է կալանավորել, որոնց կասկածում են ապօրինի կերպով 3.7 հազար տոննա քիմիկատ շրջակա միջավայր թափելու մեջ, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։
Հանրային անվտանգության տեղական վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ այդ գործով անցնում է նաեւ 20 ընկերություն։ Այս պահին դատախազությունը հայց է պատրաստում կալանավորվածների եւ ընկերությունների դեմ։
Կալանավորվածներին կասկածում են նահանգի տարբեր գավառներում տարբեր քիմիկատներ թափելու մեջ։ Նրանց գործողությունների պատճառով մահացել է մեկ մարդ, որը թունավորվել էր վնասակար գոլորշիներից։





























