Շվեյցարիայի իշխանությունները կալանավորել են Իտալիայի 15 քաղաքացու եւ պլանավորում են նրանց արտահանձնել հայրենիք, որտեղ կալանավորվածներին կասկածում են «Նդրանգետա» մաֆիոզ խմբավորման հետ կապ ունենալու մեջ, փոխանցում է Reuters-ը։
Շվեյցարացի իրավապահները խուզարկումներ են իրականացրել Ցյուրիխում, Տուրգաուում, Վալեում։ Ձերբակալվածներից երկուսը Իտալիայում 6 եւ 9 տարվա ազատազրկման էին դատապարտված, փոխանցում է Gazeta-ն։
Հաղորդվում է, որ Իտալիան դեռ մեկ տարի առաջ դիմել էր Շվեյցարիային՝ 15 մաֆիոզներին հանձնելու խնդրանքով։
«Նդրանգետա» մաֆիոզ խմբավորումը ծագում է իտալական Կալաբրիից եւ գործում է Իտալիայի հյուսիսում ու աշխարհի այլ երկրներում։





























