Շանհայի երկու օդանավակայաններում վատ եղանակային պայմանների պատճառով չեղարկվել է ավելի քան 50 չվերթ, եւս 50-ը հետաձգվել են։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Shanghai Daily-ն։
Քաղաքում հորդառատ անձրեւ է տեղում, որն ուղեկցվում է քամու ուժգնացումներով։ Օդերեւութաբանները առաջիկա ժամերին եղանակի բարելավում չեն կանխատեսում։
Չեղարկված եւ հետաձգված չվերթների մեծ մասը ներքին թռիչքներ են։





























