Սալվադորի նախկին նախագահ Անտոնիո Սական դատարանի առջեւ կկանգնի ապօրինի հարստանալու մեղադրանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի Գերագույն դատարանի որոշումը։

Հաղորդվում է, որ պետության նախկին ղեկավարը չի կարողացել բացատրել նախագահության օրոք իր հաշվեհամարներին եղած 5 մլն դոլարի առկայության փաստը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գերագույն դատարանը նաեւ կարգադրել է սառեցնել նախկին նախագահի եւ նրա կնոջ հաշիվները, նշում է գործակալությունը։ Սական նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2004-2009թթ.։

Փետրվարին դատարանը համանման կասկածանքով որոշել էր վերանայել երկրի մեկ այլ նախկին նախագահի՝ Մաուրիսիո Ֆունեսի (2009-2014թթ.) դեմ քաղաքացիական գործը։

Նշենք, որ Սալվադորի եւս մեկ նախկին նախագահ Ֆրանսիսկո Ֆլորեսը (1999-2004թթ.), որին նույնպես կասկածում են խոշոր ֆինանսական մեքենայությունների մեջ, հունվարի վերջին հիվանդանոցում մահացել էր։