Առնվազն վեց մարդ է զոհվել Նիգերիայի Լագոս քաղաքում կառուցվող  էլիտար բնակելի համալիրի փլուզման հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով  AFP-ին:

«Այս պահի դրությամբ վեց մարդ փրկվել է եւ վեց դիակ է հայտնաբերվել», - գործակալությանը հայտնել է Նիգերիայի Արտակարգ իրավիճակների ազգային գործակալության ներկայացուցիչ Իբրահիմ Ֆարինոլեն: «Այս պահին հայտնի չէ, թե որն է շենքի փլուզման պատճառը», - հավելել է նա:

Փրկարարական գործողությունը շարունակվում է: Գործակալության տվյալներով ԱՊ-ն տեղի է ունեցել անձրեւների սեզոնի սկզբի հաջորդ օրը: