Սինայի թերակղզու հյուսիսում պայթյունի հետեւանքով եգիպտացի ոստիկան է զոհվել: Ինչպես հաղորդում է «Ալ-Արաբիան», ՆԳՆ-ի ծառայողը զոհվել է Գազայի շրջանի սահմանին` Ռաֆահ քաղաքի շրջանում` ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման զրահամեքենայի պայթեցման հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:   

Երկուշաբթի Հյուսիսային Սինայի մայրաքաղաք Էլ-Արիշ քաղաքում համանման պայթյունի հետեւանքով երկու մարդ էր զոհվել, երեք ուժային վիրավորվել էր: Մեկ օր առաջ Շեյխ Զուվեյդա շրջանում գրոհների շարքի հետեւանքով սպանվել էր օրինապահ մարմինների վեց աշխատակից: Ի պատասխան բանակը ոչնչացրել է հինգ գրոհայինի: