Կալիֆորնիայում կին-իրավախախտին հաջողվել է ոստիկանությունից փախչել «Սկուբի-Դու» մուլտֆիլմից հայտնի մինիվենով, գրում է Los Angeles Times-ը: Համանման գունավորմամբ եւ Mystery Machine գրությամբ մեքենայով սերիալում շրջում էին Սկուբի շունն ու իր ընկերները:
Ռեդդինգա քաղաքի պարեկը նկատել է Chrysler Town & Country մինիվենը, որի ղեկին 51-ամյա Շերոն Թուրմանն էր: Սպաները նախատեսել էին այն կանգնեցնել փորձաշրջանի պայմանները խախտելու համար, տեղեկացնում է Gazeta-ն:
Վարորդը կանգ չի առել ոստիկանների պահանջով, շուտով նրանք ստիպված են եղել հետապնդումն ավարտել անվտանգության նկատառումներից ելնելով: Թուրմանը մի քանի անգամ անցել է կարմիր լույսի տակով եւ առնվազն չորս անգամ վտանգավոր իրավիճակներ է ստեղծել ճանապարհին:
Մեքենայի արագությունը հասել է 100 մղոն/ժամի (մոտ 160 կմ/ժ), հետապնդման ավարտից հետո նրան շարունակել է հետեւել ուղղաթիռը: Շրջաններից մեկում մեքենան կանգ է առել, եւ կնոջը հաջողվել է ոտքով փախչել: Ոստիկանությունն այժմ ուսումնասիրում է մուլտֆիլմից մինիվենը, վարորդի նկատմամբ հետախուզում է հայտարարված:





























