Հյուսիսային Կորեային հաջողվել է կոմպակտ միջուկային մարտագլխիկներ ստեղծել, որոնք կարող են օգտագործվել բալիստիկ հրդիռների համար: Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը միջուկային սպառազինության ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՑՏԱԿ գործակալությունը:
Կորեայի աշխատավորական կուսակցության առաջին քարտուղար եւ Պաշտպանության պետական կոմիտեի առաջին նախագահ մանրամասն ծանոթացել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում առկա ձեռքբերումներին՝ կապված երկրի միջուկային ներուժի ամրապնդման հետ:
Նա մեծ ուշադրություն է դարձրել տարբեր տեսակի մարտավարական եւ ռազմավարական բալիստիկ հրթիռների ստեղծմանը, ծանոթացել կոմպակտ միջուկային մարտագլխիկների յուրահատկություններին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կիմ Չեն Ընի խոսքով, ԿԺԴՀ-ն զսպման լիարժեք միջուկային ուժեր ունի, որոնք թույլ են տալիս ոչ միայն հակազդել հակառակորդի ագրեսիվ մտադրություններին, այլեւ երաշխավորում են երկրի արագ տնտեսական զարգացումը:





























