ԻՊ ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը՝Վրաստանի քաղաքացի Թարխան Բատիրաշվիլին, որը հայտնի է նաեւ որպես Աբու Օմար աշ-Շինանի, հավանաբար ոչնչացվել է ռազմական գործողության արդյունքում, հայտնել է ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչը «Ֆրանս Փրես» գործակալությանը:

Մինչ այդ Պենտագոնը հայտնել էր, որ մարտի 4-ին օդային հարվածներ է հասցրել՝ Բատիրաշվիլուն ոչնչացնելու նպատակով: Պենտագոնի մաամուլի քարտուղար Փիթեր Քուկի խոսքով, գործողությունը անց է կացվել Էշ Շադդադ քաղաքի տարածքում՝ սիրիական Հասեկե նահանգում: Ամերիկյան զինվորականները համարում են, որ Բատիրաշվիլին, որը ԻՊ կառույցներում կարեւոր պաշտոններ էր զբաղեցնում՝ այդ թվում «ռազմական նախարարի» պաշտոնը, այդ քաղաք էր ուղարկվել զինյալների մի շարք պարտություններից հետո: Էշ Շադդադը ռազմավարական տեսակետից կարեւոր մայրուղու վրա է գտնվում:

Սակայն Պենտագոնը պաշտոնապես չի հաստատում Բատիրաշվիլու մահը, պատճառաբանելով, որ գործողության արդյունքների գնահատումը դեռ չի ավարտվել:

Մինչ այդ ԱՄՆ-ն 5 մլն պարգեւատրում էր խոստացել այն տեղեկության համար, որը հնարավոր կդարձներ Բատիրաշվիլու ոչնչացումը: Լրատվամիջոցները բազմիցս հայտնել են ահաբեկչի մահվան կամ պատանդառման մասին, սակայն Պենտագոնը այդ տեղեկությունները հերքում էր: