Չինաստանի Սինչուան նահանգի Լեշան քաղաքային օկրուգում լեռներից քարեր են գլորվել ավտոմայրուղու վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դրա հետեւանքով քարերի տակ են մնացել երկու ամենագնաց մեքենաներ: Յոթ զոհվածներից երկուսը քաղաքի չինովնիկներն էին, որոնք տրանսպորտային ենթակառուցվածքի հարցերով էին զբաղվում:

Մասնագետները շարունակում են աշխատանքները պատահարի վայրում՝ քարերից մաքրելով ճանապարհը: