Արգենտինայի օդային տարածքում 2 փոքր օդանավերի բախումից զոհվել է 3 մարդ, եւս մեկը հոսպիտալացվել է, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Todo noticias-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Բուենոս Այրեսի նահանգի Գեներալ Ռոդրիգես քաղաքից ոչ հեռու։

Օդանավերում եղել են 2 հրահանգիչ եւ 2 ուսանող։ Միջադեպի պատճառները պարզվում են։