«Գազպրոմի» կառավարման խորհրդի փոխտնօրեն Ալեքսանդր Մեդվեդեւը մարտի 9-ին ռուսական ընկերության դեմ հակամենաշնորհային գործի հետաքննության շրջանակներում հերթական հանդիպումը կունենա եվրահանձնակատար Մարգարեթ Վեսթագերի հետ, հայտնում է Wall Street Journal-ը։
2012թ. Եվրահանձնաժողովը հետաքննություն էր սկսել «Գազպրոմի» կողմից Եվրամիության հակամենաշնորհային օրենսդրության հնարավոր խախտումների գործով, իսկ 2015թ. գարնանը ընկերությանը պաշտոնապես հավակնություններ էին ներկայացվել, փոխանցում է Gazeta-ն։
Եվրահանձնաժողովի կարծիքով «Գազպրոմը» չարաշահել է շուկայում իր գերիշխող դիրքը եւ խախտել է Եվրամիության հակամենաշնորհային օրենսդրությունը։




























