Ամազոնի պերուական հատվածում գրեթե 3 օր մի քանի  մարդու են պատանդ վերցրած հնդկացիները նրանց ազատ են արձակել։ Հնդկացիները իշխանություններից փոխհատուցում էին պահանջում տարածաշրջանում թափված նավթի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։

Պատանդներին ազատելու մասին համաձայնությունը ձեռք էր բերվել Petroperu էներգետիկ ընկերության եւ ուամպիս ազգության միջեւ բանակցությունների արդյունքում։

Հաղորդվում է, որ Petroperu էներգետիկ ընկերության պատճառով թափված նավթի պատճառով տուժել էր Մայուրիագա ավանը։ Ընդ որում, բնակավայրը ներառված չի նավթի արտահոսքի հետեւանքները վերացնելու կառավարական պլանում։ Տեղաբնակները չեն կարող հույս դնել իշխանության օգնության վրա, մասնավորապես սնունդ մատակարարելու եւ վնասը փոխհատուցելու հարցում։

Հնդկացիները պահանջում էին փոխհատուցում վճարել՝ նշելով, որ թափված նավթի պատճառով աղտոտվել է անտառն ու երկու գետերի հուները, որտեղ բնակիչները ձուկ էին որսում։

«Անդինա» գործակալության տվյալներով՝ մարտի 8-ին նավթային ընկերության ղեկավարությունը ուամպիս ազգության հետ համաձայնություն է ձեռք բերել, որի համաձայն, պարտավորվում է նրանց բնակության վայր հեռախոսագիծ, էլեկտրականություն անցկացնել եւ օգնել տների շինարարության ու առեւտրի զարգացման հարցում։