Արժույթի միջազգային հիմնադրամը կոչ է անում կրկնապատկել ջանքերը գլոբալ տնտեսության վերականգնման ուղղությամբ, գրում է Gazeta -ն, վկայակոչելով Financial Times-ը:
Ինչպես հայտնել է ԱՄՀ տնօրենի առաջին տեղակալ Դեւիդ Լիփթոնը, համաշխարհային տնտեսությունը «դժվար կացության մեջ է»:
Նրա կարծիքով բոլոր երկրները պետք է շտապ քայլեր ձեռնարկեն՝ ի պատասխան տնտեսական աճի դանդաղեցման ու նոր սպառնալիքների, որոնց պատճառը հումքային ու ֆինանսկան շուկաների տատանումներն են:
Ճիշտ ժամանակն է տնտեսական ակտիվություն պահպանելու ու համաշխարհային տնտեսության ավելի կայուն վիճակն ապահովելու համար »,- ասել է նա:
ԱՄՀ ներկայացուցիչը շեշտել է,որ համաշխարհային տնտեսությունը մոտեցել է այն կետին, երբ նոր անկումը կարող է անխուսափելի դառնալ, եթե պետությունները անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն:




























