Սիրիայի Համա նահանգի տարածքի 80 տոկոսը միացել է հրադադարի մասին բանակցություններին, այս մասին լրագրողներին հայտնել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ներկայացուցիչը:

Նրա խոսքով, Համա քաղաքի մշակույթի պալատում երկարատեւ բանակցություննեից հետո հրադադարի պայմանների քննարկման համար հավաքվել են նահանգի բնակավայրերի մոտավորապես 80 տոկոսի ներկայացուցիչները:

«Յուրաքանչյուր շրջանի ու բնակավայրի համար անհատական մոտեցումներ են պահանջվում, դրա համար էլ այսօր այստեղ են հավաքվել մոտավորապես 80 բնակավայրերի ներկայացուցիչներ, որպեսզի անձամբ քննարկեն հրադադարի պայմանները»,- ասել է կենտրոնի ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բացի դրանից հանդիպմանը ներկա էին նաեւ պաշտոնական իշխանությունների ու զինված ուժերի, ժողովրդական աշխարհազորի, հոգեւորականության ու ընդդիմության ներկայացուցիչներ:

Ըստ բաց աղբյուրների տվյալների՝ Համա նահանգի մակերեսը գերազանցում է 10 հազար քառ կմ-ն, այն իր տարածքով յոթերորդ խոշորագույն նահանգն է Սիրայում, որի տարածքի ընդհանուր մակերեսը մոտավորապես 185 քառ կմ է:

Սիրիայում հրադադարի ռեժիմը գործում է փետրվարի 27-ից: Երեքշաբթի երեկոյան Հմեյմիմ ավիաբազայում տեղակայված Հաշտեցման ռուսաստանյան կենտրոնը հայտնել էր, որ հրադադարին միացած զինված խմբավորումների քանակը հասել է 37-ի: Հրադադարը չի տարածվում «Իսլամական պետության» ու «Ջեբհաթ ան նուսրայի», նաեւ ՄԱԿ ԱԽ կողմից ահաբեկչական ճանաչված մյուս խմբավորումների վրա: