Եվրամիության երկրների հետ վիզային ռեժիմի դյուրացումը սկսվելու է 2016-ի հունիսից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոսել է ԵՄ երկրների ղեկավարների հետ անցկացրած հանդիպման արդյունքների մասին։  Նա նշել է, թե եվրոպական երկրների կողմից փախստականներ հետ կապված միջոցառումների իրականացման համար տրամարվելիք 3 մլրդ եվրոն հաջորդ շաբաթվանից սկսվելու է տեղաբաշխվել։

Անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրին, Դավութօղլուն պնդել է, թե 2016-ի հունիսից ուժի մեջ է մտնելու ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի դյուրացումը։