Չեխիայի հյուսիս արեւմուտքում սառուցապատ ճանապարհին դպորցական ավտոբուս է շրջվել: Ինչպես լրագրողներին հայտնել է Չեխիայի փրկարարական ծառայության ներկայացուցիչ Լուկաշ Մարվանը, նախնական տվյալներով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 18 մարդիկ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, «տուժածների ճշգրիտ թիվը ճշտվում է»: «Պատահարի վայրում աշխատում է փրկարարների ու շտապ օգնության յոթ բրիգադ: Ավտոբուսում 30 երեխա կար ու չորս մեծահասակ»,- հավելել է փրկարարական ծառայության ներկայացուցիչը:
Վթարի պատճառը, որի ժամանակ, ինչպես նշեց Մարվանը «զուտ երջանիկ պատահականության շնորհիվ է հաջողվել խուսափել զոհերից» կարող էր լինել ավտոբուսի բարձր արագությունը, ինչն անթույլատրելի է մեկասառույցի դեպքում:
Վարորդը չի կարողացել ղեկավարել ավտոբուսը,որը ճանապարհից դուրս է եկել ու շրջվել:



























