Կիեւում Ռուսաստանի դեսպանատան վրա յոդով շշեր են նետել: Այս մասին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կիեւում Ռուսաստանի դեսպանատան վրա մարտի 6-ին էլ էր հարձակում եղել: Շենքի վրա մի խումբ անհայտ անձինք էին  հարձակվել: Պահակազորի խոսքով, շենքին մոտավորապես 10 մարդ էր մոտեցել՝ մուգ գույնի հագուստով:

Դրան ի պատասխան՝ մի քանի տասնյակ ակտիվիստներ էլ, բողոքելով Կիեւում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակման դեմ, ձվեր են նետել Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան շենքի վրա: