Սպիտակ տունը հրապարակել է Բարաք Օբամայի բուժզննման արդյունքները։ Վաշինգթոնի բժիշկները հայտնել են, որ Բարաք Օբամայի առողջությունը նրան թույլ կտա պաշտոնավարել մինչեւ նախագահական ժամկետի ավարտը ու 2017 թ. հունվարին լիազորությունները փոխանցել պետության նոր ղեկավարին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Սպիտակ տան մամուլի ծառայությունը տարածել է բժշկական եզրակացություն ԱՄՆ նախագահ ԲԱրաք Օբամայի փետրվարյան բուժզննման արդյունքների մասին։ Բուժզննման նպատակն էր ոչ միայն ստուգել նախագահի առողջությունը, այլեւ հասարակայնությանը տեղեկացնել այդ մասին։ Բուժզննման արդյունքները հրապարակվել են հենց Օբամայի թույլատվությամբ։
Բոլոր կլինիկական ցուցանիշները վկայում են այն մասին, որ այս պահին նախագահն ամուր առողջություն ունի ու կպահպանի այն մինչեւ պաշտոնավարման ավարտը։
ԱՄՆ նախագահի պաշտոնում Օբամայի պաշտոնավարման երկրորդ ժամկետը կավարտվի 2017 թ. հունվարին։





























