Մարսելու Ռեբելու դե Սոուզան մարտի 9-ին ստանձնել է Պորտուգալիայ նոր նախագահի պարտականությունները։ 67-ամյա քաղաքական գործիչն այդ պաշտոնում փոխարինել է 76-ամյա Անիբալ Կավակու Սիլվային, ով երկիրը ղեկավարում էր 2006թ/-ից։
Երդմնակալության արարողությանը նախագահը խոստացել է, որ առաջին հերթին մտածելու է Պորտուգալիայի քաղաքացիների մասին։ Բացի այդ, նոր նախագահը հայտնել է, որ կդառնա Սահմանադրության եւ դրա արժեքների երաշխավորը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մարսելու Ռեբելու դե Սոուզան ծնվել է 1948թ. դեկտեմբերի 12-ին Լիսաբոնում։ Նա ավարտել է Լիսաբոնի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, իսկ 1989թ.-ից աշխատում էր որպես իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր։ 1972թ. նա դարձել էր Expresso շաբաթաթերթի համահիմնադիրը, իսկ հետո գլխավոր խմբագիրը։
1974թ. նա միացել էր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։ 1981-1982թթ. զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը, իսկ 1982-1983թթ. խորհրդարանի հարցերով նախարարի պաշտոնը։ 1996-1999թթ. եղել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը նախագահը։
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի նախագահի ընտրությունները կայացել են հունվարի 24-ին։ Դե Սոուզան հավաքել էր ընտրողների ձայների 52 տոկոսը։





























