Հունգարիայի արտգործնախարար Շանդոր Պինտերը հայտնել է, որ երկիրը պատրաստ է 10 օրում պատ կառուցել Ռումինիայի հետ սահմանին, եթե դրա կարիքը լինի, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Բացի այդ, Հունգարիան ոստիկանական եւ բանակային ուժեր կուղարկի փախստականների հոսքից իր հարավային սահմանները պաշտպանելու համար։

«Հունգարիան կխստացնի իր սահմանների պաշտպանությունը, մենք հայտնում ենք, որ փախստականների պատճառով ողջ երկրում ճգնաժամային իրավիճակ է»,- ասել է նա։