Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում կրծքի սիլիկոնե իմպլանտների մեջ կոկաին տեղափոխող կնոջ են ձերբակալել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Bild-ը։
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 24-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։ 24-ամյա Անդրեա Ս.-ն Գերմանիա էր ժամանել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայից։
Կինը կասկած էր առաջացրել Գերմանիայի ոստիկանության աշխատակիցների մոտ։ «Նա յուրաքանչյուր կրծքում 500 գ կոկաին էր տեղափոխում»,- ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։
Ուղեւորուհուն ուղարկել են հիվանդանոց, որտեղ հանել են թրմանյութերով իմպալնտները։
Այս պահին կինը Մայնի Ֆրանկֆուրտի բանտում է։ Կոկաինը նախատեսված էր իսպանական շուկայի համար։





























