Սլովակայի նախագահ Անդրեյ Կիսկան մարտի 9-ին ընդունել է շաբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Գիծ՝ սոցիալական դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Ռոբերտ Ֆիցոյին եւ նրան հանձնարարել է նոր կառավարություն ձեւավորել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Aktualne կայքը։
«Ռոբերտ Ֆիցոն նախագահից նոր կառավարություն ձեւավորելու մանդատ է ստացել։ Այն գործում է մինչեւ մարտի 18-ը։ Ֆիցոն կարճ ելույթում խոստովանել է, որ կառավարության ձեւավորելու իր հնարավորությունները սահմանափակ են»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Սլովակիայում Ազգային խորհդրի՝ խորհրդարանի ընտրություններ են կայացել։ Հաղթանակ է տարել վերջին 4 տարում միանձնյա իշխող «Գիծ՝ սոցիալական դեմոկրատիա» կուսակցությունը, որն հավաքել է 28.3 տոկոս ձայն։
Նոր խորհրդարան անցած 8 կուսակցությունների թվում կան 6 աջակողմյան ուժեր, որոնք հավաքել են 5-12 տոկոս։ Բացի աիդ, 14 պատգամավորական մանդատ կզբաղեցնի աջ արմատական «Կոտլեբա. «Մեր Սլովակիա» Ժողովրդական կուսակցությունը»։





























