Air France Ֆրանսիական ավիաընկերության՝ Ստամբուլից Փարիզ ուղեւորվող օդանավի ուղեւորներից մեկը երեխային օդանավ էր տարել ՝ թաքցնելով ձեռքի պայուսակի մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով planet.fr. պորտալը։
Լրատվամիջոցների տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։ AF 1891 չվերթի ուղեւորներից մեկը նկատել է, որ իր կողքին նստող կնոջ պայուսակում ինչ-որ բան է շարժվում։ Նա տեղեկացրել է այդ մասին օդանավի ուղեկցողներին, որոնք էլ հենց պայուսակում հայտնաբերել են «մեկ կամ երկու տարեկան երեխայի»։
Կնոջն ու փոքրիկ ուղեւորին տեղափոխել են օդանավի սրահի սկիզբ։ Թե ինչպես է հաջողվել երեխային պայուսակի մեջ օդանավ մտցնել՝ չեն ճշտում։



























