ԱՄՆ Սիեթլ քաղաքում պայթյունից 9 հրշեջ է վիրավորվել, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Associated Press-ը։

Մոտակա շենքերի բնակիչները տարհանվել են։  Հաղորդվում է, որ պայթյունի պատճառը կարող էր լինել գազի արտահոսքը։ Բացի այդ, հաղորդվում է, որ հարեւան շենքերը վնասվել են, կոտրվել են դրանց ապակիները։ Կատարվածի հանգամանքները պարզվում են։