Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտնել է, որ հրաժարական չի տա, եթե հանրաքվեի ժամանակ բրիտանացիները ԵՄ կազմից դուրս գալու կողմ քվեարկեն։
Պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան, թե կլքի նա իր պաշտոնը, եթե Բրիտանիան ԵՄ կազմից դուրս գա, Քեմերոնը պատասխանել է մեկ բառով՝ ոչ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշենք, որ ԵՄ անդամակցության մասին հանրաքվեն Մեծ Բրիտանիայում կայանալու է հունիսի 23-ին։





























