Երևան-Զովունի ավտոճանապարհին մարտի 6-ին Եղվարդի քաղաքապետի որդու կողմից վրաերթի ենթարկված 64-ամյա Ժենյա Վարդանյանը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում մարտի 6-ին վրաերթ է տեղի ունեցել. մարմնական վնասվածքներ ստացած կնոջը տեղափոխել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: