Մեկ օրվա ընթացքում Սիրիայում ռազմական գործողությունների  դադարեցման ռեժիմը յոթ անգամ խախտվել է, ասված է Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կայքում: 

Նշվում է, որ «Լիվա Սուլթան Մուրադ» եւ «Ֆիրկա 16» կազմավորումների գրոհայինները երեք անգամ ականանետային գնդակոծության են ենթարկել Հալեպի Շեյխ-Մակսուդ թաղամասը:   

«Սիրիայում ռուսաստանյան ՌՏՈՒ-ն եւ ՌՕՈՒ-ն հարվածներ չեն հասցրել այն ընդդիմադիր զինված խմբավորումների ուղղությամբ, որոնք հայտարարել են ռազմական գործողությունների դադարեցման մասին եւ հաշտեցման ռուսաստանյան կամ ամերիկյան կենտրոններին տեղեկություններ են տրամադրել իրենց դիրքերի մասին», — ասված է հաղորդագրության մեջ: 

Բացի այդ, երեկ հրադադարի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել  հինգ ջոկատի հրամանատարների հետ, որոնք գործում են Դերաայի նահանգի Մուհաջջա բնակավայրի շրջակայքում եւ 450 մարդ են ընդգրկում:

«Այսպիսով, հրադադարի պայմանների ընդունմանը եւ կատարմանը իրենց հավատարմությունը հայտնած անօրինական զինված խմբավորումների թիվը հասել է  42-ի», — նշել են կենտրոնում: