ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատը գերեվարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քիմիական զենքի մշակման գծով մասնագետին: Ըստ Associated Press-ի, այս մասին պատմել են Իրանի հետախուզության երկու աղբյուրներ:

Գերեվարումն իրականացվել է մեկ ամիս առաջ Իրաքի հյուսիսում անցկացված շրջայցի ժամանակ:

 Gazeta-ի փոխանցմամբ, ԻՊ-ի քիմիական զենքի գլխավոր մշակողը Սուլեյման Դաուդ ալ-Աֆարին է, որը նախկինում աշխատել է Սադամ Հուսեյնի համար, իսկ հիմա մասնագիտանում է ահաբեկչական խմբավորման համար քիմիական եւ կենսաբանական զենքի արտադրության գործում:

Ավելի վաղ ԱՄՆ Պենտագոնը հաստատել էր ԻՊ-ի առաջնորդներից Աբու Ումար աշ-Շիշանիի ոչնչացմանն ուղղված գործողության անցկացման փաստը: