Երեւանի Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային ճակատի անդամների եւ ոստիկանության ծառայողների միջեւ այսօր՝ մարտի 9-ին, միջադեպ է եղել: 

Նստացույցի մասնակիցները փորձել են քամու եւ ձնի հետեւանքով վնասված հովանոցը փոխարինել նորով, սակայն ոստիկանությունը փորձել է արգելել: Ոստիկանները ցուցարարներին ասել են, որ նոր հովանոցը չափսերով ավելի մեծ է, քան նախորդը: Ցուցարարները ոստիկանության պահանջին չեն ենթարկվել՝ նշելով, որ իրենք իրազեկել են Երեւանի քաղաքապետարան եւ ի գիտություն  է ընդունվել իրազեկումը՝ նաեւ հովանոցներ տեղադրելու մասով:

Հիշեցնենք, որ իշխանափոխության համար պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեկտեմբերի 1-ից  Երեւանի Ազատության հրապարակում շուրջօրյա հավաքներ է իրականացնում: