Egypt Air ավիաընկերությունը թռիչքի եւ վայրէջքի ազատ ժամանակ է խնդրել մոսկովյան Դոմոդեդովո օդանավակայանում՝ շաբաթական երեք կանոնավոր չվերթ իրականացնելու համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ավիացիոն ոլորտի աղբյուրին:

Նշվում է, որ սա կարող է վկայել երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության հնարավոր վերականգնման նախապատրաստման մասին:

Ավիաընկերությունը գարնան-ամռան ժամանակահատվածի չվերթների ժամանակացույցն է խնդրել: Ընկերությանը մոտ կանգնած աղբյուրի տեղեկացմամբ, խոսքն առայժմ շաբաթական երեք կանոնավոր չվերթի մասին է: Դոմոդեդովոյի մամուլի ծառայությունը չի մեկնաբանել լուրը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եգիպտոսի իր գործընկրոջ հետ քննարկել էր ավիահաղորդակցության վերականգնման հարցը: