Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դե Սիլվայի նկատմամբ այսօր՝ մարտի 10-ին, ունեցվածքը թաքցնելու եւ ոչ հավաստի տեղեկություններ տրամադրելու մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Globo հեռեւստաալիքը:

Նմանատիպ մեղադրանքներ դատախազը ներկայացրել է նաեւ նախկին նախագահի կնոջը՝ Մարիա Լետիսիային եւ նրանց ավագ որդուն՝ Ֆաբիո Լուիսին: Քննությունը կասկածում է, որ նախագահի ընտանիքը իր հայտարարագրում չի ներկայացրել Գուարուժա քաղաքում գտնվող շքեղ բնակարանը: Չի բացառվում, որ բնակարանն օգտագործվել է փողերի լվացման մեխանիզմի մեջ: Այդ դեպքում, հանցավոր շղթան կարող է հասած լինել նաեւ նախագահին:

Երկրի նախկին նախագահն ավելի վաղ պնդել էր, որ իսկապես հետաքրքրված է եղել այդ բնակարանով, սակայն հետո հրաժարվել է այն գնելու մտադրությունից:

Քննիչների իրական նպատակն այն է, որ «դիտավորյալ կեղտոտեն Իգնասիո Լուպայի իմիջը»՝ հայտարարել է նրա փաստաբանը: Նախկին նախագահը, որը երկիրը ղեկավարել է 2003-2011 թվականներին, համարվում է 2018-ին կայանալիք նախագահական ընտրություններում ամենահավանական թեկնածուներից մեկը: