ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգում հրաձգություն է տեղի ունեցել։ CBS հեռուստաընկերության տվյալներով՝ զոհվել է 4 մարդ, եւս 6-ը վիրավոր են։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հրաձգությունը տեղի է ունեցել Վիլքինսբուրգ քաղաքում։ Դեպքի վայր են ժամանել բժիշկներն ու զինվորականները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։