Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Կարակասը հետ է կանչում ԱՄՆ-ից իր դեսպանին պատժամիջոցների երկարաձգման պատճառով։
«Ես որոշում եմ կայացրել 17 ամիս անց հետ կանչել Վաշինգթոնում Վենեսուելայի դեսպան Մաքսիմիլան Սանչես Արվելիասին։ Բավական է գոռոզություն ցուցաբերել»,- մեջբերում է AP գործակալությունը Մադուրոյին։
«Եթե ԱՄՆ-ը չի ցանկանում մեզ հետ գործ ունենալ, ինչների՞ս է պետք այնտեղ դեսպանը»,- ասել է Մադուրոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՄՆ նախագահը մեկ տարով երկարաձգել էր Վենեսուելայի դեմ գործող պատժամիջոցները։ Բարաք Օբաման փաստաթուղթն ի սկզբանե ստորագրել էր 2015թ. մարտին։ Նրանում նշվում է, որ Վենեսուելան վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար, այդ պատճառով 7 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ են սահմանվում։



























