ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում 4-ամյա տղան պատահաբար կրակել է մոր մեջքին, երբ վերջինս մեքենայի ղեկին է եղել։ Երեխան նստած է եղել մեքենայի հետեւի նստատեղին։ Նա հանել էր առջեւի նստատեղի գրպանում դրված ատրճանակը եւ սեղմել ձգանը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով AFP գործակալությունը։

Կինը ծանր վիրավոր է եւ գտնվում է կրիտիկական վիճակում։

Կինը Facebook-ի իր էջում գրել էր, որ զենք կրելու կողմնակից է։