ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները երբեք Սիրիայի հարցով «պլան B. Ձեն ձեւակերպել: Այս մասին նա հայտարարել է CTV News-ին տված հարցազրույցում:

«Եվ այսպես, մենք երբեք «պլան B» չենք ձեւակերպել: Մարդիկ «պլան B»-ի հնարավորության մասին խոսել են, երեւի նկատի ունենալով, եթե ձախողվի հիմնական պլանը: Միաժամանակ ոչ ոք չի հստակեցրել այդ պլանի դետալները»,-ընդգծել է Քերրին:

Նրա խոսքով, այդ հարցի վերաբերյալ հրապարակային քննարկումներ են եղել: Քերրին հավելել է, որ Սիրիայի հարցով միջազգային խմբից ոչ ոք չի խոսել երկրի հնարավոր բաժանման մասին, դա չի քննարկվել:

«Մենք խոսում ենք Սիրիայի ամբողջականության պահպանման մասին, որպես միասնական ազգ եւ աշխարհիկ ժողովուրդ, փոքրամասնությունների պաշտպանության մասին, որոնցից Սիրիայի քաղաքացիները կարող են ապագա կառավարություն ընտրել: Սա է այն ամենը, ինչ քննարկել ենք»,-ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը, հաղորդում է Gazeta-ն: