ԱՄՆ Թեքսասի նահանգում իրականացրել են 1997թ. Հյուսթոնի արվարձանում 5 մարդու սպանած Քոյ Ուեսբրուքի մահապատիժը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
Դատարանում նա պատմել է, որ գրեթե հաշտվել էր նախկին կնոջ հետ, սակայն մի օր եկել էր նրա բնակարան, որտեղ նա այդ պահին 5 հոգու հետ երեկույթ էր կազմակերպել։
Դրանից հետո Ուեսբրուքը մեքենայից վերցրել էր որսորդական զենքը, վերադարձել եւ կրակել կնոջ եւ եւս 4 մարդու վրա։ Սա այս տարի Թեքսասում իրագործված 4, իսկ երկրի տարածքում՝ 8-րդ մահապատիժն է։





























