Հիջաբ հագած երկու մուսուլման կանանց օդանավից հեռացրել են, որովհետեւ նրանք «ակնապիշ նայում էին բորտուղեկցորդուհուն» , գրում է Gazeta -ն, վկայակոչելով The Sun–ը:
Ինչպես նշում է պարբերկանը, դեպքը կատարվել է JetBlue ավիաընկերության օդանավում, որը Լոս Անջելեսից Բոսթոն էր թռչում: Ուղեւորներից մեկին հաջողվել է այդ միջադեպը նկարահանել բջջային հեռախոսով, իսկ հետո տեսագրությունը YouTube-ում տեղադրել:
Ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ մուսուլման կանանց օդանավից հանելու պատճառը նրանց կրոնական պատկանելիությունը չէր: Նրանց խոսքով, անձնակազմի անդամները իրոք գործել են «անվտանգության ընթացակարգերի համապատասխան»:
Հայտնում են, որ ոստիկանության հետ կարճատեւ զրույցից հետո կանանց ազատ են արձակել:




























