Փետրվարին եվրոյի բորսային փոխարժեքը աշխարհում վատագույն արդյունքն է գրանցել, հայտնում է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով, դա տեղի է ունենում Եվրամիության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ակնկալվող մեղմացումների ֆոնին:

Եվ այսպես, փետրվարի 10-ից եվրոն գրեթե 3 տոկոսով մոտեցել է դոլարին:

 Տնտեսագետները ակնկալում են, որ մարտի 10-ի նիստի ժամանակ ԵԿԲ-ն կնվազեցնի դեպոզիտների տոկոսադրույքը, որն արդեն զրոյից ցածր է, նաեւ կավելացնի 2015 թ. մարտին մեկնարկած ակտիվների գնման ծրագրի ծավալները:

Հինգշաբթի կհրապարակվեն նաեւ ԵԿԲ նոր մակրոտնետսական կանխատեսումները:

 ԵԿԲ-ն հունվարի վերջին բազային դրույքը ռեկորդային ցածր մակարդակում էր պահպանել, հայտնում է Gazeta-ն: