Ղրղզստանի Հաշվիչ պալատի ղեկավար Էլմիրա Իբրաիմովան, հետեւելով երկրի Հակակոռուպցիոն ծառայության ղեկավար Բոքոնբայ Կազակովի օրինակին, հրաժարականի մասին դիմում է ներկայացրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի նախագահի աշխատակազմի ծառայությունը:

«Նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը մարտի 10-ին ստորագրել է հրաման, որով  Իբրաիմովա Էլմիրա Սուլթանին իր դիմումի համաձայն ազատվում է Ղրղզստանի հանրապետության Հաշվիչ պալատի նախագահի պաշտոնից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ղրղզստանի Հաշվիթ պալատի ղեկավարը ընտրվում է 5 տարով, Իբրաիմովայի պաշտոնավարման ժամկետը պետք է լրանար 2017 թ.: