Հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում մարտի 8-ին, ժամը 20.17-ին հաղորդում էր ստացվել, որ «ճակատի ձախ շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 19-ամյա Ռազմիկ Ա.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Ռազմիկ Ա.-ն Գյումրիի Գերցենի փողոցի տնակներից մեկի կտուրում վառարանը տեղափոխելիս գլխով հարվածել է կտուրին եւ ստացել  վնասվածքը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Ռազմիկ Ա.-ն հաղորդում է տվել, որ մարտի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մուշ 2 թաղամասի թիվ 10/3 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, իրեն երկաթյա ձողով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 41-ամյա Գրիգոր Մ.-ն:

Ռազմիկ Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն: