Հայաստանի ԿԸՀ անդամները արտասահմանյան գործուղումների կմեկնեն փորձի ուսումնասիրման համար։ Այդ նպատակով Հայաստանի բյուջեից 2016թ. կհատկացվի 17.5 մլն դրամ։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 10-ին կայացած Կառավարության նիստում։

Հիշեցնենք, որ նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչեւ հունիսի 1-ը։ Դրա նախագիծն արդեն հավանություն է ստացել Կառավարության կողմից։ Նոր խորհրդարանական ընտրությունները երկրում կայանալու են 2017թ. ապրիլին