ԱՄՆ Իլինոյս նահանգի Ռոզլ քաղաքում ոստիկանը կանգնեցրել է մեքենան, որը երթեւեկում էր 5-մետրանոց ծառը կապոտի մեջ խրված։ Այս մասին հայտնել է ոստիկանության քաղաքային բաժնի մամուլի ծառայությունը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը։

Կանգնեցնելով մեքենան՝ ոստիկանը տեսել է, որ մեքենայի անվտանգության բարձիկները բացված են եղել։ Ղեկին նստած է եղել 54-ամյւա Մերիան Քրիսթին։ Նա սպային հայտնել է, որ իրոք բախվել է ծառի, սակայն չի հիշում որտեղ։

Կնոջը կալանավորել են հարբած վիճակում մեքենա վարելու համար։