Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը Արսենի Յացենյուկին գրազ է առաջարկել։
«Ես Արսենի Յացենյուկին գրազ եմ առաջարկում։ Փոխվենք տեղերով, ու դու մեկնես որ ուզում ես։ Ես զբաղեցնեմ քո տեղը»,- գրել է նա Facebook-ում։
Ազարովի խոսքով՝ ինքը զբաղվելու է Ուկրաինայի վերականգնմամբ։ «Երկու տարում ես կվերականգնեմ այն, ինչ դու ավերել ես։ Կբարձրացնեմ աշխատավարձերը եւ թոշակները այնքան, որքանով դու կրճատել ես։ Կիջեցնեմ սակագներն այնքանով, որքանով դու բարձրացրել ես, կվերադարձնեմ կայունությունը, որը դու չկարողացար ապահովել»,- գրել է նա։
Ընդ որում, Նիկոլայ Ազարովը հավելել է, որ այդ գրազից կշահի ոչ միայն ինքը, այլ Ուկրաինայի ժողովուրդը։





























