Կիեւի համալսարանում ինքնաշեն ռումբ է պայթել։ Այս մասին հայտնում է ՈՒՆՆ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Բորիս Գրինչենկոյի անվան մանկավարժական համալսարանում։
Ըստ առկա տեղեկությունների՝ ռումբը տեղադրված է եղել առաջին եւ երկրորդ հարկի աստիճանի վրա։ Նախնական տեղեկություններով՝ ոչ ոք չի տուժել։




























