Ուկրաինայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության վրա հարձակումները վրդովեցուցիչ են, միջազգային հանրությունը պետք է արձագանքի։ Այս մասին «ՌԵՆ Թի ՎԻ»-ի եթերում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ այստեղ ակնհայտ է երեսպաշտությունն ու երկերեսանիությունը։

Հարձակումների կապակցությամբ Լավրովը մտադիր է Ուկրաինայի հարցով այսօր քննարկումներ ունենալ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ։

«Անխոս, գլխավորը Ուկրաինայի իշխանությունների կողմից նման գործողությունները կանխելն է։ Դա վճռորոշ նշանակություն ունի Կիեւի  ներկայիս իշխանությունների համար։ Այսօր այդ մասին հերթական անգամ խոսելու ենք ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ»,- ասել է նախարարը։