Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխի արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը Թուրքիա կատարած այցի ժամանակ բանակցություններ է վարել իր թուրք գործընկեր՝ էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի հետ, հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության կայքը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանական գազը Ուկրաինա մատակարարելու համատեղ նախագծերը, Թուրքիայում գազամբարներ կառուցելու նախագծերը եւ ատոմային էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցության հարցը։
Թուրքական կողմը հետաքրքրություն է հայտնել Ուկրաինայի էներգետիկ ակտիվների, մասնավորապես ածխահանքերի սեփականաշնորհմանը մասնակցելու հարցում։





























