Սերբիայի արմատական կուսակցության առաջնորդ Վոիսլավ Շեշելը մարտի 10-ին հրապարակավ այրել է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի դրոշները։ Նրա խոսքով՝ Սերբիան Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համաձայնագրի կնքումից հետո այլեւս անկախ չէ, ուստի նա ի նշան բողոքի, այրել է ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի դրոշները։

Ակցիան տեղի է ունեցել Բելգրադում հատուկ դատարանի շենքի առջեւ, որտեղ այսօր պլանավորվում էր Շեշելին նախկին Հարավսլավիայի միջազգային տրիբունալին հանձնելու հարցով նիստ անցկացնել, որը, սակայն հետաձգվել է։ Հաագայի տրիբունալը, որը սերբ արմատականների առաջնորդի հարցով վճիռ կայացնելու ամսաթիվ էր նշանակել մարտի 31-ը, իշխանություններից պահանջել է ապահովել նրա ներկայությունը վճիռ կայացնելիս։