Չինաստանում օնլայն խաղերի պատանի սիրահարը ծնողների հետ վեճի ժամանակ կտրել է իր ցուցամատը, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The Sun-ը։
11-ամյա տղան սկսել էր սմարթֆոնով խաղ խաղալ արթնանալուց անմիջապես հետո, ինչն առաջ էր բերել մոր դժգոհությունը։ Նրանք սկսել էին վիճել, վեճին էր միացել հայրը, եւ քննարկումն աստիճանաբար բարձր տոների էր անցել։ Ցանկանալով վերջ դնել դրան՝ տղան վերցրել էր դանակը եւ կտրել ձախ ձեռքի ցուցամատը։
Գեյմերին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ մատը տեղն էին կարել։ Վիրահատության արդյունքների մասին հայտնի կլինի մեկ շաբաթից։




























